Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նազարստան ենք դարձել»

«Նազարստան ենք դարձել»
24.01.2013 | 14:44

«Ոչ թե գաղափարների, համոզմունքների ճակատամարտ է, այլ՝ «իրանք ո՞վ են, որ, ինչի՞ ինքը, ոչ թե ես»: Չկա գլոբալ, այլընտրանքային ծրագիր»,- այսօր «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով նախընտրական քարոզչությանը, հայտարարեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, հավելելով, որ նման իրավիճակը շատ ծիծաղելի է: «Իհարկե, կան թեկնածուներ, որոնք իրավունք ունեն իրենց բարոյական նկարագրով մեր երկրում նախագահի թեկնածու լինելու՝ Րաֆֆի Հովհաննիսյան և Պարույր Հայրիկյան: Մենք մի քիչ Նազարստան, մի քիչ էլ Փանջունստան ենք դարձել: Ով ասես ասում է՝ Նազար, կուզե՞ս նախագահ դառնալ, բերեք դառնամ»,- դառնությամբ արձանագրեց ակումբի հյուրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ